Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավթաշենում ջուր չի լինի

Հասարակություն
17a01a20b0575c86f1c1b59c2dd6e3d1

ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշենի 3-րդ բնակելի զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: