Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է հարկային մարմինների համագումարին

Պաշտոնական
590a2379420b809d20e757379c6f5ede

2013թ. հունիսի 27-28-ը ՊԵԿ պատվիրակությունը, նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության` Բեռնում կայացած 17-րդ ընդհանուր համագումարին, որն ընթանում էր Շվեյցարիայի դաշնային հարկային մարմնի նախագահությամբ:

ՀՄՆԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունը եվրոպական տարածաշրջանում հարկային մարմինների միջև համագործակցությունը խթանելն է: Համագումարի օրակարգում հարկային եկամուտների ապահովման գործում նոր մարտահրավերներն ու դրանց հակազդելու ուղղությամբ միջազգային համագործակցության արդյունքներն էին: Անդրադարձ է եղել նաև համագործակցությանը խոչընդոտող գործոններին, ինչպես նաև ՀՄՆԿ անդամների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակմանն առընչվող հարցերին: