Ուղիղ եթեր
Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանցը» և այն համակարգող «Արազա» ԲՀԿ-ը 2013թ. հուլիսի 3-ին, ժամը 12.00-ին կազմակերպում են մամլո ասուլիսի:
Ս/Թ ապրիլի վերջին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հանրային քննարկման նպատակով 15 օր ժամկետով տեղադրվեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Մայիս ամսվա ընթացքում «Հանրային ցանցի» սոցիալական հարցերի հանձնախմբի փորձագետներն իրականացրեցին օրենքի նախագծի հանրային փարձաքննություն, բացահայտված հարցադրումներն ու դիտարկումներն ուղարկեցին նախարարություն:
Այնուհետև «Արազա» ԲՀԿ-ը հունիսի 6-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում իրականացրեց օրենքի նախագծի հանրային քննարկում` նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանի, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների, ՀՀ ԱԺ "Օրինաց երկիր" և "ՀՅԴ" խմբակցությունների պատգամավորների և պատգամավորների օգնականների մասնակցությամբ (մանրամասն` տես http://www.mss.am):
Հանրային փորձաքննության և քննարկումների ընթացքում բացահայտված հիմնախնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկների փաթեթը ներկայացվեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քննարկմանը:
Հանրային քննարկումն ու մամլո ասուլիսը կազմակերպել են «Հանրային ցանցը» և այն համակարգող «Արազա» ԲՀԿ-ը` "Քաունթերփարթ Ինթերնեշնլի" հայաստանյան գրաենյակի աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում:
Մամլո ասուլիսի նպատակն է լոբբինգի միջոցով հանրության լայն շրջանակներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին ներկայացնել տեղեկատվություն
Օրենքի նախագծի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության վերաբերյալ ցանցի գնահատականների,
Օրենքի նախագծի վերաբերյալ քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնված հիմնախնդիրների,
ՔՀԿ-ների կողմից բարձրաձայնված և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քննարկմանը ներկայացված խնդրահարույց հարցերի ու լուծման առաջարկների վերաբերյալ նախարարության բանավոր ներկայացրած դիրքորոշման,
Օրենքի նախագծի ներկա կարգավիճակի և ընդունման գործընթացում «Հանրային ցանցի» հետագա քայլերի մասին: