Ուղիղ միացում
Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանցը» և այն համակարգող «Արազա» ԲՀԿ-Ը 2013թ. հուլիսի 4-ին, ժամը 11.00-ին հրավիրում են Ձեզ Հանրային լրագրության ակումբ մասնակցելու մամլո ասուլիսի, որը միտված է «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հիմնախնդիրներին:
«Հանրային ցանցի» կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնախմբի փորձագետներն իրականացրեցին օրենքի նախագծի հանրային փորձաքննություն, բացահայտված հարցադրումներն ու դիտարկումներն ուղարկեցին նախարարություն:
Այնուհետև «Արազա» ԲՀԿ-ը մայիսի 29-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում իրականացրեց օրենքի նախագծի հանրային քննարկում` ՀՀ Կրթության և գիտության նախարարության օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամների և իրավաբանական վարչության պետի, ՀՀ ԱԺ պատգամավորների, պատգամավորների օգնականների և փորձագետների մասնակցությամբ:
Հանրային փորձաքննության և քննարկումների ընթացքում բացահայտված հիմնախնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկների փաթեթը ներկայացվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության քննարկմանը:
Հանրային քննարկումն ու մամլո ասուլիսը կազմակերպել են «Հանրային ցանցը» և վերջինս համակարգող «Արազա» ԲՀԿ-ն` "Քաունթերփարթ Ինթերնեշնլի" հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում:
Մամլո ասուլիսի նպատակն է հանրության լայն շրջանակներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին ներկայացնել տեղեկատվություն:
Օրենքի նախագծի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության վերաբերյալ ցանցի գնահատականների,
Օրենքի նախագծի վերաբերյալ քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնված հիմնախնդիրների,
ՔՀԿ-ների կողմից բարձրաձայնված և ՀՀ Կրթության և գիտության նախարարության քննարկմանը ներկայացված խնդրահարույց հարցերի և լուծման առաջարկների վերաբերյալ նախարարության պաշտոնական պատասխանի,
Օրենքի նախագծի, դրա կիրառման կարգերի ներկա կարգավիճակի և դրանց ընդունման գործընթացում «Հանրային ցանցի» հետագա քայլերի մասին: