Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»

Հասարակություն
552bc30af7cacb3f9929f47f0778392b

Հուլիսի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի» կողմից կազմակերպած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սահմանադրական դատարանի և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Համաժողովին մասնակցում են մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:

Համաժողովն անցկացվելու է 3 թեմատիկ նիստերով՝

1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և միջազգային իրավական միտքը,

2. Հայոց Ցեղասպանություն. հատուցման և հետևանքների վերացման իրավական հիմնահարցեր,

3. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության իրավական հարցեր:

Համաժողովի շրջանակներում հուլիսի 5-ին ժամը 16:00 Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմները և մարտահրավերները» գրքի շնորհանդեսը և այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի հուլիսի 6-ին: