Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախվել են «ՎԱԶ-2108» և «ԳԱԶ-53»

Հասարակություն
703ae1c5a00950997554867f76919f63

Հուլիսի 3-ին, ժամը 06.15-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին կես տարի անց

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ 16-րդ թաղամասի թիվ 45 շենքի բակից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Մարտին Հ.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը):

Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին: