Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է «Միցուբիշի Պաջեռո»-ի ևս մեկ ուղևոր

Հասարակություն
684ccfe8743af98ee913a94a8a22a52e

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Անի Ս.-ի վարած «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Պատահարի հետևանքով 5-ամյա Ռազմիկ Բաղդասարյանը տեղում մահացել էր, իսկ վարորդն ու մյուս 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով Վայքի հիվանդանոց տեղափոխված՝ 1950 թ. ծնված Սրբուհի Սարգսյանը, որին նույն օրը տեղափոխել էին Երևան քաղաքի «Էրեբունի»» բժշկական կենտրոն, հուլիսի 2-ին մահացել է:

Քննությունը շարունակվում է:

Պատահար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. «Լենդ Ռովեր»-ը շրջվել է

Հուլիսի 3-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սպիտակի բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն:

«Մերսեդես»-ը Հրազդան-Հանքավան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել

Հուլիսի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: