Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաճառենք, սոված մնա՞նք (տեսանյութ)

Հասարակություն
95eb72f6436952966f815608dc479465

Այգեշատ գյուղի բնակիչ Բաբայանների ընտանիքը ժամեր առաջ է հավաքել ցորենի բերքը։ Պարկերը լցնելիս հասկացել են, որ այս տարի ցորենը չեն վաճառի։

«Չէ, ինչ վաճառել, հո սոված չենք մնա, կամ հո չենք գնալու թանկ գնով ալյուր առնենք»,- ասում է տան հայրը՝ Սիմոն Բաբայանը։

Մինչդեռ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում բնակվող այս ընտանիքի հույսը ցորենն էր,քանի որ Կարկուտն ու ցուրտը փչացրել են բանջարեղենի 70 տոկոսը։


Երբ Սիմոն Բաբայանը կառուցում էր ջերմոցը, հույս ուներ, որ եկամտի մշտական աղբյուր կունենա։ Սակայն գազի գնի թանկացումը ոչ մի հույս չի թողել։


Սիմոն Բաբայանը որոշել է այս տարի չվաճառել նաեւ կաթնամթերքն ու ձուն։ Դրանք նույնպես հազիվ ընտանիքի կարիքները բավարարեն։


Պետական աջակցություն չսպասող վեց հոգանոց այս ընտանիքի եկամտի բոլոր հնարավորությունները փաստորեն այս տարի վերացել են։ Իսկ հոգսերից մեկը ավելացել։ Գազի գնի թանկացման հետեւանքով նրանք ստիպված են փայտ վառել, իսկ վառելիք դեռ ամբողջությամբ չեն գնել։