Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատասխանատուն կլինի Հեղինե Բիշարյանը

Պաշտոնական
f7834b875564292fb016afc2be5e097b

Այսօր տեղի է ունեցել <<Օրինաց երկիր>> կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղաքական խորհուրդը նախ քննարկել է <<Օրինաց երկիր>> կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Որոշվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կուսակցության կազմակերպչական աշխատանքների պատասխանատու նշանակել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին:

Այնուհետև քննարկվել են Ազգային ժողովի աշնանային և գարնանային նստաշրջաններում <<Օրինաց երկիր>> խմբակցության գործունեության արդյունքներով պայմանավորված հարցեր: Արձանագրվել է, որ 2012թ. Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ <<Օրինաց երկիր>> խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 20-ից ավելի օրենքի նախագծեր, որոնց մի մասը ընդունվել են, իսկ մյուսները քննարկումների փուլում են: Քաղաքական խորհուրդը դրական է գնահատել խմբակցության աշխատանքները:

Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ վարչության անդամ Անուշավան Այվազյանի թեկնածությունն Ավագ Հակոբյանի փոխարեն, ով ավելի վաղ ՕԵԿ քաղխորհրդի որոշումով հետ էր կանչվել Քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնից:

Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: