A
A
Ակցիա. Հնամաշը միայն հագուստը չի (տեսանյութ)
Հնամաշ իրերի շուկայի աշխատողները չեն ցանկանում առեւտուր անել Վերնիսաժում։ Նրանք այսօր հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ ասելով , որ հատկացված տարածքը համապատասխան չէ իրենց առեւտրի համար։
«Մենակ շոր են թողում, մեր տան ապրանքները չենք կարողանում վաճառել, թեկուզ երկաթ է, կամ ինչ- որ մի բան, թույլ չեն տալիս»,- ասում է Սոնա Մելիքսեթյանը։
Առեւտրականներն առաջարկում են շաբաթ-կիրակի առեւտուր անելու համար իրենց տարածք հատկացնել Կառավարության 3-րդ շենքի դիմացի այգում,որն ավելի ազատ է։
Հիշեցնենք, որ երրորդ շաբաթն է հնամաշ իրեր վաճառողների խնդրին լուծում չի տրվում։ Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ տարածքը, որտեղ նրանք աշխատում էին, հատկացվել է ոստիկանությանը՝ շենք կառուցելու համար։