Վարժանքի թեման՝ վթար ատոմակայանում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում անցկացվում է ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողով և շտաբային վարժանք:
«Այսօր` ժամը 13:45-ին ահազանգ է ստացվել, որ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել վթար: Այս մասին ազդարարվել է ատոմակայանին հարակից` 5 կմ գոտու վրա գտնվող բնակավայրերին, անձնակազմին: Ատոմակայանում ակտիվացվել է վթարային հակազդման համակարգը»:
Սա հատված էր հուլիսի 10-ին Երևանում տեղի ունեցած «Ատոմ 2013» աշխատաժողովի և շտաբային վարժանքի գործնական փուլից:
«Ատոմ 2013» շտաբային վարժանքի գործնական փուլին այսօր ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Ջոն Հեֆերնը լրագրողների հետ զրույցում կարևորեց ատոմակայանի անխափան գործունեությունը` նշելով, որ ԱՄՆ-ն իր ջանքերը ներդնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ասաց, որ ԱԻՆ-ը պատրաստ է արագ արձագանքել նմանաբնույթ վթարների դեպքում և համագործակցել մյուս գերատեսչությունների, ինչպես նաև օտարերկրյա դեսպանների հետ:
Շտաբային միջոցառումը տևելու է մինչև հուլիսի 11-ը: Աշխատաժողովին և վարժանքին մասնակցում էին գրեթե բոլոր նախարարություն-գերատեսչությունների, Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերի, տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչներ: Նմանատիպ վարժանք Հայաստանում անցկացվում է արդեն 4-րդ անգամ:
Խորհրդաժողովի անդամ, ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ավագ հրահանգիչ, կապիտան Սյուզաննա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքները թույլ են տալիս կատարելագործել տեղական ու միջազգային կազմակերպությունների համագործակցությունը.