A
A
Նորից խաբո՞ւմ են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈ՞ւմ է պատկանում Դավիթաշեն 2-րդ թաղամասում սնանկ ճանաչված «Տոնուս» ընկերության կառուցած շենքը։ «Տոնուս» ընկերության կողմից խաբված բնակիչներին «Արցախ» բանկում այսօր ասել են, թե իրենց սեփականությունը չի, ինչպես վստահեցրել էին ֆինանսների նախարարությունում։
Հունիսի 14-ին ԲՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերությունը սնանկ է ճանաչվել, եւ բնակարանի սպասող 163 ընտանիք հայտնվել է փաստի առաջ։ «Տոնուս» ընկերությունը գումարի դիմաց գրավադրել էր բնակարանները, որոնց դիմաց բնակիչները արդեն վճարել էին։ Բնակիչների հայցն արդեն դատարանում է։ Օգոստոսի 23-ի առաջին դատական նիստն է։
Մանրամասները՝ տեսանյութում։