Այգու կառուցումը արհեստականորեն ձգձգվում է
Բարեկամությու այգու կառուցումը արհեստականորեն ձգձգվում է,- վստահ է «Ստիմեքս» խմբի ներկայացուցիչ Սիմոն Ալավերդյանը։
Երեւանի քաղաքապետարանը հրավերն արդեն ուղարկել է «Ստիմեքս» խմբի տնօրեն Վլադիմիր Վոպիլովին՝ հրավերում նշելով. «Կարող եք գալ, ձեզ հարմար ժամանակ»։ Բայց արդեն մեկ ամիս է, Ստիմեքսի ներկայացուցիչը փորձում է կոնկրետ օր ճշտել, բայց ապարդյուն. «Դիմել եմ քաղաքապետարան, ոչինչ չեն ասում, միայն ասում են, որ արդեն հրավեր են ուղարկել, իսկ օրը մեկ ամիս է չեն ասում»,- պատմեց Ստիմեքս խմբի ներկայացուցիչ Սիմոն Ալավերդյանը։
Բարեկամության այգին նվիրված կլինի Գյուլիստանի պայմանագրի 200 ամյակին։ Սիմոն Ալավերդյանը ասում է, որ այս փաստը դուր չի եկել նաեւ մեր ադրբեջանցիներին, ովքեր արդեն աղմուկ են բարձրացրել։
«Ստիմեքս» խումբը կարծում է, որ այս այգին պետք է, անպայման։
Սակայն մինչեւ քաղաքապետարանը չտա վերջնական պատասխան, պատվիրատու ընկերության ներկայացուցիչները չեն գա Հայաստան՝ վերջնական պայմանավորվածության համար։