Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարև Երևան» դաշինքի բարձրացրած ոչ մի հարց առ այսօր լուծում չի ստացել:

Հասարակություն
53bd3a8b8c65698627e01d0da42389ef

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողներին հաղորդեց, որ բոլոր խմբակցությունների անդամների կողմից Տարոն Մարգարյանին ուղղված նամակներին պատասխանում են քաղաքապետարանի կազմակերպչական բաժնից, կատարողը, տիկին Բախշյանի խոսքերով` մի աղջիկ է: Ըստ «Բարև Երևան» դաշինքի անդամի` սա անօրինական գործելաոճ է. «Այս հարցը մենք բարձրացրել ենք քաղաքապետի առաջ, հուսանք` խելամիտ լուծում կլինի: Քաղաքապետն ունի 4 տեղակալ, 8 խորհրդական, 5 օգնական, ովքեր ինչ-որ ոլորտների համար պատասխանատու են: Մենք պահանջում ենք, որ այդ ոլորտները ղեկավարող պատասխանատու պաշտոնյան գրի կատարող և ստորագրի քաղաքապետը, որպեսզի մեր համագործակցությունը ստացվի: Ընդ որում` օրենքում գրված է, որ քաղաքապետը պատասխանում է ավագանու անդամների նամակներին, դա օրենքի պահանջ է»,- նշեց տիկին Բախշյանը: Նա նաև հաղորդեց, որ դաշինքը չափազանց ինտենսիվ աշխատանք է ծավալել:

Անահիտ Բախշյանը, խոսելով Երևանի մանկապարտեզների գերբեռնվածության խնդրից, առանձնացրեց թիվ 1 մանկապարտեզը, որը փակվել է 2011 թվականին` վերանորոգման նպատակով: Տիկին Բախշյանն այս խնդրով վեց նամակ է գրել, քաղաքապետարանից ստացել է նույն պատասխանը` «Ուսումնասիրվում է»:

Անահիտ Բախշյանը նաև ասաց, որ դաշինքը դեմ է տրանսպորտի թանկացմանն ու գիտի ելքերը. «Վառելիք ներկրողները գերշահույթներ են ունենում, հետևաբար նրանք թող այդ շահույթների մի մասը որպես սուբսիդ տրամադրեն, տրանսպրտի գինը չբարձրանա»: