Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն անձամբ կհետեւի շինարարությանը (տեսանյութ)

Հասարակություն
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

Վարչապետ Տիգրան Սարգսյանը անձամբ կտեղեկացնի 33-րդ թաղամասի բնակիչներիn իրենց բնակարանների շինարարության մասին։

33-րդ թաղամասի իրացման գոտու բնակիչները երեկ ուշ երեկոյան հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։

8 տարի առաջ բնակիչները զրկվել են իրենց տներից, իսկ դրա դիմաց որևէ փոխհատուցում չեն ստացել։ Նրանց խոստացվել է 3,5 տարվա ընթացքում նոր բնակարաններ հատկացնել։

«Ա1+»-ին բնակիչներից Լաուրա Ալոյանն այսօր հայտնեց, որ Տիգրան Սարգսյանը խոստացել է ամեն երեքշաբթի ժամը 8-ին հանդիպել բնակիչների հետ և տեղեկացնել շինարարության ընթացքի մասին։ Վարչապետը նաև վստահեցրել է, որ մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը բնակիչների որոշ մասին կհանձնվեն բնակարաններ Գինու գործարանի հարակից տարածքում, իսկ 3,5 տարվա ընթացքում 33-րդ թաղամասում կառուցվող շենքում։