A
A
Հերթական խալաթը՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց
Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց «Հայազն» կուսակցությունը և մի շարք քաղաքացիներ ակցիա էին կազմակերպել՝ աջակցելու հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին։ Ակցիայի մասնակիցները ընթերցեցին իրենց պահանջները։ Ինչպես նաև հերթական կանացի խալաթը կախեցին դեսպանատան դիմացի մայթի սյունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի սահմաններից դուրս աշխատանք փնտրող ՀՀ 46-ամյա քաղաքացի Հրաչյա Հարությունյանը հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում խիճ տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով՝ մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին և երկու մասի բաժանել այն։ Վթարի հետեւանքով 18 մարդ է զոհվել, ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 50 մարդ: