Գազի սպառումը պակասել է, ավելացել` փայտի պահանջարկը
Հուլիսի 7-ից գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումներն ինչպես կանդրադառնան մեր համաքաղաքացիների սպառողական ծախսերի վրա: Մեր համաքաղաքացիները հուսահատ են:
Ռուսաստանի ներկրվող բնական գազի 1000 խմ-ի համար այսուհետ կվճարեն 156 դրամ` նախկին 132-ի փոխարեն, իսկ էլեկտրաէներգիան թանկացավ 1 կվտժ-ն 8 դրամով, արդյունքում ցերեկային սակագինը դարձավ 38, իսկ գիշերայինը` 28 դրամ:
Թե ինչպես սա պաշտոնապես կանդրադառնա սպառողական ծախսերի վրա, Վիճակագրական ազգային ծառայությունում 2013թ. տվյալները կլինեն միայն 2014թ. ավարտին: Այս պահին անգամ 2012թ. ցուցանիշները դեռ չկան, իսկ 2011թ. տվյալներն ինքնին արդեն խոսուն էին: Պարզվում է` 2011թ. հանրապետության մեկ բնակչի մեկ ամսվա սպառողական ծախսը կազմել է 32 585 դրամ, որից էլեկտարէներգիայի համար ծախսվել է 1 378 դրամ, գազի համար` 1833 դրամ, իսկ փայտի համար` 43 դրամ: Այդ երեք բաղադրիչը միասին կոմունալ ծառությունների մեջ կազմում են 92 տոկոս: