Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լրագրողի մի հիմար արտահայտություն»

Հասարակություն
a87668ec8293aaf9ede521f35cc21f4b

Վարորդ Հրաչյա Հարությունյանին փաստաբաններ տրամադրել է Ռուսաստանի հայերի միությունը,-այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Համաշխարհային հայերի կոնգրեսի փոխնախագահը Արամ Սարգսյանը

«Իրավաբանական ծառայություն կա Ռուսաստանի հայերի միությունում, դա հենց միանգամից սկսել է զբաղվել»,-ասաց նա։

Արամ Սարգսյանը զարմացած է՝ ինչո՞ւ է բոլորին հետաքրքրում, թե Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի համար ինչ է արել Ռուսաստանի հայերի միության նախագահը։ Իսկ Հրաչյա Հարությունյանի համար ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները եւ Սերժ Սարգսյանն անձամբ. «Ես լինեի իր տեղը պետք է հայտարարեի, ոչ թե Արա Աբրահամյանը պետք է հայտարարեր, որ ինքը օգնելու է այդ վնաս կրած զոհված ընտանիքիներին, այլ Հայաստանի Հանրապետությունը պիտի էդ մասին հայտարարեր»։։

Պարոն Սարգսյանը ռուսական պետական հեռուստաընկերության լրագրողի արտահայտությունները որակում է լրագրողի մի հիմար արտահայտություն. «Հազարավոր, հարյուրավոր փաստեր կարելի ա բերել, թե մեր լրագրողներն ինչեր են ասում Ռուսաստանի վերաբերյալ։ Քանի՞ անգամ եք լսել, որ Ռուսաստանը հարձակվի մեր լրագրողների մասին ասի՝ այ տեսեք, էդպիսի բաներ եք գրում, մենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները փչացնում ենք»։


Քաղաքական գործիչն ընդունում է՝ տհաճ բան է տեղի ունեցել, հայ մարդը դարձել է 18 հոգու մահվան պատճառ, բայց ինչու՞ են այստեղ իրար խառնվել, 3500 հոգի է նստած ամերիկյան բանտերում, ինչու՞ նրանց արտահանձնումն այստեղ ոչ ոք չի պահանջում

Մանրամասները՝ տեսանյութում։