Բյուրականում փակ դռների թիվը կավելանա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳազի եւ Էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո Բյուրականում փակ դռների թիվը կավելանա, կմնան միայն տարեցները: Գյուղամիջում հավաքված պապիկների օրվա թեման արտագաղթն է։
«Էս գյուղը դատարկվել ա, մեծ, հին շուտվա գյուղ ա էս գյուղը»- նշեց 78-ամյա Ալիկ Ղազարյանը։
Բյուրականում արտագաղթի պատճառը աշխատատեղերի բացակայությունն է եւ օրեցօր թանկացող կյանքը։ Գյուղի անցուդարձին հետևող տարեցներն այսօր կարոտով են հիշում իրենց անցյալը։
«Ժողովուրդն աշխատում էր, զբաղմունք կար, բռնեցին մկրատով ժապավեն կտրին ու կտրին։ Ինչ եղավ՝ հիմա էդ ջահելությունը գյուղից փախել ա»,-ասաց Յուրիկ Սողոմոնյանը։
4-րդ դարից հիշատակվող Բյուրական գյուղի գյուղապետ Զարզանդ Բաբայանը, որը ընտրվելուց հետո դարձել է ՀՀԿ-ական, չի հերքում՝ գյուղից երիտասարդները հեռանում են, սակայն ինքն իրեն մխիթարում է. «Մշտական չեն հեռանում, արտագնա աշխատանքի են և հետ են գալիս»։