Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ գործարանում

Պաշտոնական
7046ed3bf104b773c878e87c84057a7e

Նկատվել է օձ
Հուլիսի 18-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ բնակիչներն օձ են նկատել Երևանի Մոսկովյան 24 շենքի 7-րդ բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատ։
Ուսումնասիրության արդյունքում` նշված հասցեում օձ չի հայտնաբերվել:

Հայտնաբերվել է օձ
Հուլիսի 18-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգով փրկարարներն օձ են հայտնաբերել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Արարատյան 27 տան նկուղում:
Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հրդեհներ
Հուլիսի 18-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Մեղրիի Հայրենադարձների փողոցում այրվում է երկհարկանի տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.54-ին, մարվել՝ 13.33-ին:
Այրվել է Գ. Կարապետյանին պատկանող թիվ 4 տան տանիքը` 120 քմ մակերեսով, 2-րդ հարկն ամբողջությամբ, 1-ին հարկում` 2 խոհանոց և կից Մ. Կարապետյանին պատկանող թիվ 6 տան տանիքը մասնակի` 40 քմ մակերեսով:

***
Նույն օրը, ժամը 13.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արազափ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.45-ին, մարվել՝ 15.50-ին:
Մ. Առաքելյանին պատկանող թիվ 160 տան բակում այրվել է 300 հակ պահեստավորված անասնակեր:

Օձի խայթոց
Հուլիսի 18-ին, ժամը 11.20-ին օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Օհանավան գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Նարեկ Հարությունյանը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է:

Հրդեհ գործարանում
Հուլիսի 18-ին, ժամը 21.13-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայում` նախկին «Դողագործ» ԲԲԸ-ի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.19-ին, մարվել` 22.30-ին:
Գործարանի տարածքում ամբողջու¬թյամբ այրվել է պահեստային շինություն` 800 քմ մակերեսով:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 2 ջրատար ավտոմեքենա:

Պատահարի հետևանքով մահացել են հայեր
Հուլիսի 17-ին, ժամը 03.47-ին Մոսկվա - Վոլգոգրադ դաշնային ավտոճանապարհի 726-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմե¬գա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակ¬նիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: «Օպել-Օմեգա» մակ¬նիշի ավտոմեքենայում գտնվող վարորդ` 1975 թ. ծնված Գառնիկ Բադալյանը, ուղևորներ` 1975 թ. ծնված Նարինե Բա¬բա¬յանը, 2009 թ. ծնված Միքայել և 2007 թ. ծնված Հայկանուշ Բադալյանները տեղում մահացել են:

Այրվել են խոտածածկ տարածքներ
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`Մասիսի 5-րդ փողոցի թիվ 20 տան մոտ այրվել է 3000 քմ հնձած արտ, Եղեգնաձորի Նորավան թաղամասում (Չաղրի ձորում)` 2000 քմ, Մեղրի-Կապան ավտոճանապարհին` 1000 քմ խոտ:
Հրդեհները մեկուսացվել են, մարվել: