Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմազավակ ընտանիքները՝ միջգերատեսչական հանձնաժողովում

Հասարակություն
be6d61f5525e44166164dc04ad8475f7

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ արժանացել է պետական ուշադրության։ Կազմակերպությունն ընդգրկվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովում։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ, 5 տղաների մայր Մարգարիտա Հովսեփյանը հայտնեց, որ առաջին քայլերից մեկը լինելու է ինքնազարգացման կենտրոն ստեղծելը։

Կենտրոնը բարերարների միջոցով կֆինանսավորի բազմազավակ ընտանիքների կրթությունը։