A
A
Մեդիա Կենտրոնում՝ բանակի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեդիա կենտրոն»-ում տեղի է ունեցել ասուլիս «Զորակոչիկների իրավունքների վիճակը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խնդիրները» թեմայով:
Ասուլիսի բանախոսներն են՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, նույն գրասենյակի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը և ռազմաբժշկական փորձագետ Արթուր Մինասյանը:
Ասուլիսի ընթացքում ներկայացվել է 2013 թ. նախազորակոչային և զորակոչային ժամանակահատվածում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների եւ նրանց հարազատների բողոքները և մտահոգությունները՝ կապված ոչ պատշաճ բժշկական զննության իրականացման հետ, իրենց երեխաների մոտ առկա հիվանդությունների և առանց դրանց բուժման զինված ուժեր զորակոչելու մասին: