A
A
Կամ հանքարդյունաբերություն, կամ զբոսաշրջություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի նման փոքր երկրում հնարավոր չէ զբաղվել եւ հանքարդյունաբերությամ եւ զարգացնել զբոսաշրջությանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն, « Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը։
Նա նշել է, որ զբոսաշրջությունն էկոնոմիկայի ամենաարդյունավետ ճյուղն է, քանի որ պետությունը ոչ միայն գումար է աշխատում, այլեւ Հայաստանի մասին զբոսաշրջիկների միջոցով ամբողջ աշխարհն է իմանում։ Միեւնույն ժամանակ, պահպանվում են պատմամշակութային արժեքներն ու բնությունը: Հակառակ սրան՝ հանքարդյունաբերությունը սահմանափակ հնարավորություններ է տալիս. թունավորում է օդային ավազանը, խմելու և ոռոգման ջրերը, եւ այլ բացակասական հետեւանքներ է թողնում բնության վրա։