«Պայծառատես» խոզ է լույս աշխարհ եկել (տեսանյութ)
Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում երեքաչքանի խոճկոր է ծնվել: Մաշա անունով խոզը առաջին սերունդ է տալիս եւ միանգամից 14 խոճկոր է լույս աշխարհ բերել, նրանցից մեկը արատով: Գյուղացիները զարմացած են եւ շտապում են տեսնել երեքաչքանի խոզուկին:
«Խոզերի մոտ գենետիկական շողումներ հաճախ են լինում»,-ասում է Բռնակոթ գյուղի բնակիչ, Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի խորհրդատու Թելման Ղեւոնդյանը:
Նման անոմալ երեւույթների պատճառ կարող են լինել նեղ ազգակցական բուծումը՝ 3 կամ 4 սերունդ տալու ժամանակ: Սա այդ դեպքերից չէ, վստահեցնում է մասնագետը: Նորածին խաճկորը առաջին օրը սնվել է մոր կաթով, բայց եւ ոտքերը թույլ են եղել եւ չի կարողացել ոտքի կանգնել: Անահիտ Հարությունյանը անասունների ոչ նորմալ ծնունդների էլի է ականատես եղել: Սակայն սա յուրահատուկ է. երեք աչքերն էլ տեսնում են։ «Ասում են` պայծառատես խոզ է»,- ծիծաղում է նա։
Արմեն Հովակիմյան, Սիսիան