Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարյուր տարեկան գիտնական կինը (տեսանյութ)

Հասարակություն
d91063dfbb34b4e79dd47ca40f5236e1

Արդեն մի քանի օր է Մարգարիտա Գրիգորյանի դուռը թակում են բացիկներով և ծաղկեփնջերով։ Լրացել է ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտնական տիկնոջ 100-ամյակը։

«Ես ծնվել եմ Ռուսաստանում, այնտեղ է անցել, բայց բարեբախտաբար 31թ-ից ես եկել եմ Հայաստան»,-նշեց Տիկին Մարգարիտան։

 

1931թ. Մարգարիտա Գրիգորյանն ընդունվել է Երևանի անասնաբուժաբուծական ինստիտուտ։ Իր ողջ կյանքը կապել է այդ ուսումնական հաստատությանն հետ, թեւ մանկուց երազում էր դառնալ բժշկուհի։ 100-ամյա գիտնականի կյանքը լի է եղել վերելքներով և վայրէջքներով։ Հենց ինստիտուտում էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն. «Հայ, ղարսեցի, նա ծնողներիս շատ դուր եկավ, չնայած, որ ես Ռուսաստանում եմ եղել, բայց ընտրություն կատարել եմ լավ հայի հետ։ Նաև գիտաշխատող էր, պրոֆեսոր էր, դժբախտաբար հեռացել է կյանքից, ես մենակ եմ մնացել»։

Իր ապրած 100 տարիների ընթացքում ամենից շատ մեկ բան է կարեւորում. «Մարդ, ինչքան էլ իր կյանքում դժբախտություններ տեսած լինի, չպետք է կորցնի դիմացինին օգնելու եւ կարեկից լինելու հատկությունները»։