«Այսօր մարզաձեւերը սեփականաշնորհված են» (տեսանյութ)
Աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի հանրահայտ ըմբիշ Բենուր Փաշայանը բավական մտահոգված է հայկական սպորտի ներկայով եւ ապագայով:
Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում կայացած ասուլիսում նա անդրադարձավ հայկական սպորտի հետ կապված բազում ցավոտ հարցերին: Մասնավորապես Բենուր Փաշայանը նշեց, որ օլիմպիական չեմպիոն պատրաստելու համար պակասում է պրոֆեսիոնալիզմը:
«Եթե ցանկացած մարզաձեւի հավաքականի գլխավոր մարզիչը արդյունք չի տալիս օլիմպիական խաղերում, ապա հարկավոր է փոխարինել նրան եւ աշխատելու հնարավորություն տալ մյուս մարզիչներին: Իսկ եթե մեր մոտ չկան պրոֆեսիոնալ մարզիչներ այդ մարզաձեւում, ապա հարկավոր է մասնագետներ հրավիրել արտասահմանից: Այսօր մարզաձեւերը սեփականաշնորհված են գլխավոր մարզիչների կողմից, եւ նրանք ինչ ուզում, անում են, ում ցանկանում հրավիրում են ազգային հավաքական եւ այլն» - ասաց անվանի ըմբիշը:
Բենուր Փաշայանը նաեւ մատնանշեց, որ սպորտում հայտնվել են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն այդ բնագավառի հետ, ինչը չի կարող նպաստել հայկական սպորտի առաջընթացին: