Դին դուրս է բերվել կիրճից
Օձը վնասազերծված է
Հուլիսի 25-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգով փրկարարներն օձ են հայտնաբերել Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում՝ բենզալցակայանի մոտ:
Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Շներն ընկել էին բաքը
Հուլիսի 24-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Գորիսի Առաքելյան 32 շենքի մոտ շներն ընկել են ջրի 2 տոննա տարողությամբ բաքի մեջ, որոնց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բաքից դուրս են բերել երկու շուն:
Մեքենան շարունակել է ընթացքը
Հուլիսի 24-ին, ժամը 11.10-ին տեղեկ¬ություն է ստացվել, որ Բաթումի-Երևան ավտոճանապարհին՝ Ախալքալաք քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ (վարորդ` Մարտին Սիմոնյան, ՀՀ քաղաքացի):
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԻՎԵԿՈ» մակնիշի MAO-139 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Տուժածներ չկան:
Ավտոմեքենան ուղղելու նպատակով դեպքի վայր է մեկնել կռունկ-ամբարձիչ հատուկ տեխնիկան:
Բեռնատար ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի հատված, և Մ.Սիմոնյանը շարունակել է ընթացքը:
Դին դուրս է բերվել կիրճից
Հուլիսի 24-ին, ժամը 16.00-ի սահմաններում -Ժ.16:41-ին Լոռու մարզի Մայորի ձոր կոչվող կիրճում հայտնաբերվել է Ստեփանավանի բնակիչ, հուլիսի 16-ից անհետ կորած, 1957 թ. ծնված Սիմակ Ղազարյանի դին, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները մոտ 20 մետր խորություն ունեցող կիրճից դուրս են բերել Ս. Ղազարյանի դին և հանձնել իրավապահ մարմիններին:
Թունավորում
Հուլիսի 24-ին, ժամը 19.22-ին դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 1990 թ. ծնված Լ. Կարապետյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը կայուն է: