Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարոնն ինքն իրենով որոշում չի կայացնում»

Հասարակություն
2ebfd79d4355fe87239ad38929533561

«Free Car» ակցիայի մասնակից, «Yes» ամսագրի խմբագիր Անի Քոչարը վստահ է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ եւ ուղեվարձի փոփոխությունը նույնպես Սերժ Սարգսյանի ցանկությունից է կախված։

«Տարոնը ինքն իրենով դժվար թե կարողանա կայացնել որոշումներ և իրականացնել այն քաղաքական իրականությունում, որը կա Հայաստանում ցավոք սրտի, որտեղ մարդիկ ունեն պաշտոններ, գրվում է ինչ -որ բաներ իրենց դռների վրա, բայց իրականում իրենք այդ պաշտոնի ողջ լիազորությունները և գործառութային լծակներին չեն տիրապետում։ Պարզապես ստորագրություն դնող են կամ հանրային ելույթ ունեցող»-նշեց Անի Քոչարը։