Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաշմանդամություն ունենալը թանկ խնդիր է» (տեսանյութ)

Հասարակություն
c306412c4adb5c89dc1b3777716b37f4

Հայաստանում տրանսպորտը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հաշմանդամություն ունեցող մարդկանց տրանսպորտով տեղաշարժվելու մասին, նշեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը։

«Երկու տարի առաջ քաղաքապետարանից խոստումներ էինք ստացել, որ տրանսպորտը կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Սակայն այսօր տեսնում ենք, որ ոչ մի բան արված չէ։ Պահանջում ենք, որ շտապ քայլեր ձեռնարկվեն տրանսպորտի մատչելիության առումով»,-ասաց Տաթևիկ Խաչատրյանը։

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանն էլ իր հերթին նշեց, որ պետք է ուշադրություն դարձվի նաև միջմարզային ու միջքաղաքային տրանսպորտին.«Հաշմանդամություն ունեցող մարդկանցից շատերը մարզերից են։ Հաշմանդամություն ունենալն այս երկրում բավական թանկ խնդիր է»։