Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը

Հասարակություն
565f12b84dcd687be4767d1e55c7b827

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Փոխադրող կազմակերպությունների ՀԿ-ի նախագահ Վարդան Փանոսյանը և Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Վարդան Ղուկասյանը հայտարարեցին, որ ուղեվարձի գնի բարձրացումն անհիմն էր և Երևան քաղաքի տրանսպորտի վարչության պետը մոլորության մեջ է գցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Փոխադրողներից, ով խոսում էր 150 դրամի դեմ, նրա նկատմամբ ճնշում էին գործադրում»,-ասաց Վարդան Ղուկասյանը: Բանախոսները պահանջեցին Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը:

Նրանց համոզմամբ` եթե ՀՀ կառավարությունը տրանսպորտի ոլորտում համապատասխան սուբսիդավորում չիրականացնի, ապա ոլորտը կընկնի խորը ճգնաժամի մեջ: