Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է ճնշում բանեցնել (տեսանյութ)

Հասարակություն
8a034bef16f8f85d6ffdd0c233497c5e

Ինչպես ամեն ուրբաթ, այնպես էլ այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ հավաքվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ: Նրանք պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ինչպես նաև դադարեցնել քաղաքական հետապնդումը Հայ ազգային կոնգրեսի երեք ակտիվիստների՝ Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի ու Սարգիս Գեւորգյանի նկատմամբ:

«Մի քանի օր ժամանակ է մնացել, Տիգրանի վերաքննիչ դատարան տալու պրոցեսը պետք է ավարտվի և վերաքննիչը պետք է որոշում կայացնի դատ նշանակելու վերաբերյալ»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գևորգյանը նշեց. «Ներկայիս դատական համակարգի, իշխանությունների վրա ուղղակի պետք է ճնշում բանեցնել որպեսզի նրանք կայացնեն արդարացի ու ի նպաստ քաղաքացիների որոշումներ»:

Այսօրվա ակցիայի ընթացքում հնչեցին շնորհավորանքներ: Քաղաքացիները կարևորեցին տրանսպորտի ուղեվարձի դեմ պայքարում արձանագրված հաջողությունը: Արամ Մանուկյանը նշեց իշխանության վախի պատճառները. «Հարյուր քաղաքացիները դարձան հազար, հազարը` տասը հազար, տասը հազարը սեպտեմբերին` ուսանողական սեզունին, կդառնա հարյուր հազար»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը և ընդգծեց քաղաքացիական ընդվզման նշանակությունը հետագա խնդիրների լուծման տեսանկյունից. «Վաղը ուրիշ հարց կլինի` գազի թանկացման գինը, Նաիրիտի խնդիրը, ազատամարտիկների խնդիրն է սրանում, խնդիրները շատ են, լուծողը մեկն է` ՀՀ քաղաքացին է»,- համոզված է պարոն Մանուկյանը: