Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ գիտնականները չեն լքում Հայաստանը

Հասարակություն
396c002691d40ebeb388280beee2d069

Հայաստանից երիտասարդ գիտնականների արտահոսք չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գիտության պետական կոմիտեի՝ գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լևոն Մարդոյանը, խոսելով երիտասարդ գիտնականների խնդիրների մասին։

«Աշխատավարձերն, իհարկե այսօր այն չեն ինչ-որ պետք է լինեն, բայց հնարավորություններ կան նաև տարբեր դրամաշնորհներ ստանալու հետ և դրա համար ես չեմ գտնում, որ արտահոսք կա։ Ես նույնիսկ օրինակ՝ գիտեմ, որ արտասահմանից եկել է այստեղ, կինը հայ է և չի էլ ուզում գնալ և այստեղ էլ աշխատում է»,-ասաց Լևոն Մարդոյանը։