Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաստատվել է սոցիալական բնակֆոնդից օգտվողների ցուցակները (տեսանյութ)

Հասարակություն
70c0ee6aac73820cab7c4efc35b5d1f6

Կհստակեցվեն սոցիալական բնակֆոնդի ձևավորման բոլոր կետերն ու նաև կհստակեցվեն, թե ովքեր կարող են օգտվել դրանից։ Նման որոշում այսօր կայացվեց կառավարության հերթական նիստի ժամանակ։ Միաժամանակ հաստատվեցին այն մարդկանց ցուցակները, ովքեր իրավունք ունեն օգտվել այս բնակֆոնդից:

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ 2003թ-ից մինչ օրս հաշվառված է 364 անձ, որոնք մանկատան շրջանավարտ և մանկատան խնամքին մնացած երեխաներ են։

«239 մարդու արդեն տվել ենք բնակարաններ՝ Մարալիկի շենքերում, առաջիկայում բնակարաններ կտրվեն Ծաղկավանում, Սպիտակում և Ստեփանավանում: Թբիլիսյան խճուղում ևս մի շենք արդեն վերանորոգվել է և այն ևս կանցնի սոցիալական բնակֆոնդին»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

«Հաշվի առնելով, որ մեր հիմնական շահառուները մանկատան շրջանավարտներն ու առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն են, բայց մյուս կողմից քաղաքականացման շրջանակներում չենք ուզում իրականացնել գետոյացում, այսինքն՝ որպեսզի նույն կատեգորիաների անձինք նույն տեղում կենտրոնանան, դրա համար նաև որոշման նախագծով 4 տիպի կատեգորիաների անձանց հաշվառման և բնակարանների հատկացման խնդիրն է դրվում սահմանված չափորոշիչներով՝ հաշվի առնելով առաջին հերթին նաև սոցիալապես անապահով լինելը»-լրագրողներին ասաց նախարարը։