Ոստիկանները խլեցին վրանները (տեսանյութ)
«Արժանապատիվ նստացույց մեր ընկերներին» նախաձեռնությունը այսօր ավարտվեց դեռ չսկսված: Ակտիվիստները որոշել էին Երևանի քաղաքապետարանի մոտ արդեն 7-րդ օրը նստացույց իրականացնողների համար վրաններ տեղադրել: Նախձեռնությանը կտրականապես դեմ էին ոստիկանները:
Ոստիկանները ոչ միայն հասցրեց երկու վրան հեռացնել, այլ ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Քաշքշուքների արդյունքում վատացավ ակտիվիստներից մեկի ինքնազգացողությունը;
Մինչ ակտիվիստները պայքարում էին վրանների տեղադրման համար, քաղաքապետարանի դիմացից անհետացան նրանց պաստառները: Ակտիվիստները փակեցին քաղաքապետարանի դիմացի ճանապարհը, ոստիկաններից պահանջելով՝ վերադարձնել իրենց պաստառները. Բանակցություններից հետո պաստառները վերադարձցրվեցին:
Թեև վրաններ չտեղադրվեցին, սակայն նստացույցը շարունակվելու է:
Մանրամասները` տեսանյութում