Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները նորից հանրահավաք կանեն (տեսանյութ)

Հասարակություն
e32ed387902e6ab81ef1b17f653417de

Օգոստոսի 8-ին ժամը 19-ին ազատամարտիկները Ազատության հրապարակ են հրավիրում իշխանություններին՝ ոչ քաղաքական հարցեր քննարկելու։

«Խոսքը վերաբերում է իշխանությունների պահվածքին, մեր երկրի խնդիրներին, գողությանը ու թալանին, ավերին, որին մենք ազատամարտիկներով պարտավոր ենք տեր դառնալ»,-ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։

Իրենց հերթական հանրահավաքում ազատամատիկները պատրաստվում հիմնավորել, որ պայքարը ոչ միայն իրենց, այլև ողջ ժողովրդի սոցիալական խնդիրները լուծելու համար է։ Նրանք համազգային մոբիլիզացիայի անհրաժեշտություն են տեսնում։ Ազատամարտիկները օգոստոսի 8-ին բացի իշխանություններից Ազատության հրապարակում ցանկանում են տեսնել ընդդիմությանը, սակայն առանց որևէ մեկի հրաժարականի պահանջի։

«Ոչ մի կուսակցական խնդիր, սրա հրաժարականը, նրա հրաժարականը մեզ չի հետաքրքրում։ Էսօր բոլորը գաղթում են, դրա պատճառները հենց մենք էդ իշխանավորների հետ կփորձենք լուծել»-նշեց Խաչիկ Գալստյանը։

Ազատամարտիները խոստանում են շարունակել իրենց նստացույցը նաեւ հերթական հանրահավաքից հետո։ Իրենց հետագա քայլերը ավելի արդյունավետ դարձնելու համար նրանք ստեղծել են հրամանատարների կոորդինացիոն խորհուրդ։