Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ուսումնական տարի՝ նոր գներ (տեսանյութ)

Հասարակություն
3f0f0f7105681f42e30e32e1f5124ff8

Հանրային Խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանի խոսքերով` խնդրով մտահոգ բուհերի ուսանողական խորհուրդները պատրաստվում են քննարկում անցկացնել. «Մեր դիմում-խնդրանքը ներկայացնելով Կրթության և գիտության նախարարին, քանի որ սա նրա նախաձեռնությունը չէ, այլ տվյալ բուհերի»,- փոխանցեց Հռիփսիմե Մարգարյանը:

ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի խոսքերով` իրենք հնարավորինս խուսափել են վարձավճարի բարձրացումից. «Մենք բարձրացումներ չենք արել մագիստրատուրայում, տեխնիկական քոլեջային մասում»,- նշեց ռեկտորը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 6 տարի ուսանած Անի Նավասրդյանը չի հավատում այն պնդումներին, որ վարձավճարների բարձրացումից շոշափելիորեն կաճեն նաև դասախոսների աշխատավարձերը և ուսուցումը կդառնա ավելի որակյալ: Դրա համար նա իր հիմանվորումն ունի:

Տնտեսական և ֆինանսական հաշվարկները մի կողմ դնելով` ուսվճարի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստ Լևոնը Ստեփանյանը առաջարկում է խնդրին նայել բարոյական տեսանկյունից:

Մինչ բուհերի ղեկավարները փորձում են հիմանավորել ուսվճարների բարձրացումը, ակտիվիստները օգոստոսի 4-ին` ժամը 18:00-ին Մաշտոցի այգում հավաք-քննարկման են հրավիրում խնդրով մտահոգ անձանց:

Մանրամասները` տեսանյութում: