Վրաերթի է ենթարկվել 15-ամյա պատանի
Օգոստոսի 1-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Կամոյի փողոցի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Կոմիտասի պողոտայում
Ջրվեժ-Գառնի ճանապարհին
Օգոստոսի 1-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրվեժ-Գառնի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ալագյազ-Արթիկ ճանապարհին
Օգոստոսի 2-ին, ժամը 01.30-ին, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 24-րդ կմ-ին «Մոսկվիչ 2141» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մոսկվիչ 2141»-ը և նշված վայրում գտնվող 48-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: