Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թև ու թիկունք» նստացույց անողներին (տեսանյութ)

Հասարակություն
0f17466db8d74efdc0fa4676fc308254

Մի խումբ երիտասարդներ «թև ու թիկունք նստացույց անող մեր ընկերներին» կոչերով, պաստառներով ,փուչիկներով ու երգելով քաղաքի 6 տարբեր վայրերից շարժվեցին դեպի քաղաքապետարան:

Երիտասարդները այս քայլով ցանկանում էին ոչ միայն սատարել արդեն 8-րդ օրը Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող իրենց ընկերներին, այլ նաև ապացուցել, որ միասին են, և պառակտման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Երիտասարդները ոգևորված էին ու ուրախ: Նրանք անգամ ձեռք ձեռքի տված պարեցին:Նրանց հաջողվեց սեփական եռանդը և ոգևորությունը փոխանցել նստացույց հայտարարած իրենց ընկերներին: