Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարություն

Հասարակություն
64c1c4a6a5171e29a60aadee2daea55d

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացնում է «Հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանության միություն» ծրագիրը: Մեկնարկած ծրագրով նախատեսվում է մարզում ստեղծել մի «Միություն», որը կզբաղվի հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների, շահերի պաշտպանությամբ: 

Ծրագրի շրջանակներում, մեր կազմակերպությունը հուլիսի 15-ին դիմել էր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին և ընկերության արհեստակցական միության նախագահ Արսեն Հայրապետյանին՝ օգոստոսի 8-ին ընկերությունում ղեկավարության, աշխատակիցների, արհմիության ներկայացուցիչների հետ հանդիպելու և հետագա հնարավոր համագործակցության շուրջ քննարկում կազմակերպելու նպատակով: Սակայն, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանից ստացվել է մերժողական պատասխան:

Գլխավոր տնօրենը պատասխան նամակում նշել է, որ դեմ է ընկերության աշխատակիցների հետ կապված վերոնշյալ խնդիրները քննարկել մեր ծրագրի անձնակազմի հետ, պատճառաբանելով, որ նման հարցերում կողմնակի կառույցների միջամտությունն ընդունելի չէ իրենց համար:

Տեղեկացնենք, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ արհեստակցական միության նախագահ Արսեն Հայրապետյանին ուղղված մեր նամակը մինչ օրս անպատասխան է մնացել:

 

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման»
հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյան

05.08.2013թ.
Կապան