Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նստել ենք թախտին, կսպասենք բախտին» (տեսանյութ)

Հասարակություն
3290527c923fcd6a02c49865b8de403f

77-ամյա սիրիահայ պապիկը հումորով է խոսում այն իրականության մասին, որը ծիծաղելու առիթ բացարձակապես չի տալիս: Հանրակացարանում ապրելու առաջակը նա մերժեց, հասկանալի պատճառներով. «Մասիվ ա, զուգարան չկա, դունը նստած բան չկա, պդի էրթամ գիշերները, որ զուգարան մտնեմ, ադ էլ չեղավ»:

Բաղդասար Մարտիկյանը այժմ վարձով բնակվում է կնոջ հետ, նրա խոսքերով` որդին չդիմացավ ու լքեց Հայաստանը:Նա մեկնել է Հորդանան` աշխատանք փնտրելու: Պարոն Մարտիկյանը հաշվում է ձմռանը վերահաս ծախսերն ու փաստում` չեն կարող կոմունալ վճարումներն անել:

Բաղդասար Մարտիկյանը մեկն է այն սիրիահայերից, ովքեր օգնություն են ստանում Առաքելություն-Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունում: Բացի նրանից հաշվառված են շուրջ 2000 սիրահայեր:

Եթե ավելի տարեց սիրիահայերի մոտ գանգատման առարկան բնակարանային պայմաններն են ու դեղորայքի պակասությունը, ապա երիտասարդները բարձրաձայնում են աշխատանքի բացակայության մասին:

Րաֆֆի Կարամանյան. Որևէ մեկը, որ առանց փողի եկած է, և գործ ալ չունի, ինչպե՞ ս պետք է ապրի:

Վիգեն Վարդանյան. Խնդրանքները այն է, որ գործի հնարավորություններ ըստեղծվի:
Եթե կառավարությունը անմիջական լուծումներ ունի, թող ներակայցնե ժողովրդին, միայն այսինքն զրույցներով, միտինգներով չի կարելի, այս խոսքը-խոսք մնա:

Մինչ երիտասարդ սիրիահայը կոչ է անում կառավարությանը, Բաղդասար Մարտիկյանը ստանում է իր դեղերն ու հեռանում` չմոռանալով կատակել. Նստել ենք թախտին, սպասում ենք բախտին: