A
A
Պետական գնումներին կմասնակցեն 427 ընկերություններ
941 խոշոր կազմակերպություններից աուդիտ չեն անցել 311 ընկերություններ։
Այսօր Ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց խոշոր կազմակերպությունների՝ պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները՝ հուլիսի 1- դրությամբ։ Ֆինանսների նախարարությունը կատարում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը։ 427 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203 ընկերություն չեն ստացել աուդիտի դրական եզրակացությունը։
«Ինչպես դուք նկատեցիք 427 ընկերություններն են ստացել միայն դրական եզրակացություն, ինչը մտահոգիչ է այսօրվա դրությամբ։ Փաստը մնում է փաստ, որ այս 427 ընկերություններ են 941-ից հնարավորություն կունենան պետական գնումներին մասնակցել»-նշեց ֆինանսների փոխնախարարը։