Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ օրենքը տանում է Սոդոմ Գոմո՞ր (տեսանյութ)

Հասարակություն
874a71d0bc7a6007e6f17e262417691f

Ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցող «Կանանց և տղամարդկանց իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը կրկին կմտնի ԱԺ։ Հասարակական ճնշման ներքո փոփոխվելու է օրենքի այն հատվածը, որով սահմանվում է գենդեր հասկացությունը։

«Գենդերի ձևակերպումը հետևյալն է. դա գիտակցված սոցիալապես ամրագրված վարք է, որը ձեռքբերովի է։ Այսինքն, խոսքը գնում է այլասերության մասին»-ասաց հրապարակախոս Լիա Ավետիսյանը։

Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգորը օրենքի ավելի ծանր հետեւանքներ է կանխատեսում։ Նա հիշում է Սոդոմ Գոմորը. «Ուրիշ բան չէր Սոդոմ Գոմորում, եթե ոչ էս ամեն ինչը։  Բայց էնտեղ գոնե մարդիկ շեղվել էին ճանապարհից գնացել էին մեղքի ճանապարհով, հիմա մենք էս ամեն ինչը ուզում ենք օրինականացնել, այսինքն՝ էս պղծությունը, էս մեղքը օրինականացնել»։

Նույնիսկ այն պարագայում, որ կառավարությունը կգնա զիջման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը օրենքում վտանգավոր ոչինչ չի տեսնում

«Սա սոցիալապես լուրջ խնդիր է լուծում երկրում, միտված է սոցիալական խնդիրների, հարցերի լուծմանը, ոչ թե բարիերներ հասարակության մեջ առաջացնելուն»,-նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը։

Օրենքին դեմ արտահայտվողները հակադարձում են, թե գենդերային հավասարություն սահմանելն անգամ չի արդարացնում նմանատիպ օրենքը։

«Այս բազիսի վրա զարգանում են բոլոր այն հնարավոր ուղղությունները, որոնց հետ դուք ծանոթ եք: Սկսած տրանսֆիստիտներից ավարտած սվինգերներով»-ասաց ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանը։

Բուռն դժգոհություն առաջարկած օրենքի հեղինակը Օրինաց երկիր կուսակցությունն է,որը օրինագիծը շրջանառության մեջ էր դրել 2011թ-ից։