Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն Ստեփանավանում

Հասարակություն
25fd133268d6be207b617b58106dc5f3

Օգոստոսի 7-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1977 թ. ծնված Կարեն Այվազյանին բուժօգնություն ցույց տալու, բայց նա մահացած է եղել:

Մեկնած օպերատիվ խումբը Աշոտաբերդ թաղամասի թիվ 5 շենքի 1-ին շքամուտքի դիմաց հայտնաբերել է Կ. Այվազյանի դիակը` կրծքավանդակի մասում ծակած-կտրած վնասվածքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, վերը նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1982 թ. ծնված Դիանա Շ.-ն դանակով հարվածել է Կարեն Այվազյանի կրծքավանդակին` պատճառելով մահ:
Դանակն առգրավված է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասով հարուցվել է քրեական գործ:
Դիանա Շ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Դանակահարություն Գորայք գյուղում

Օգոստոսի 6-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղում մարդ են դանակահարել և շտապօգնության անհրաժեշտություն կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Գորայք գյուղի «Աղդաբան» կոչվող արոտավայրում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն ծեծի է ենթարկել 1991 թ. ծնված Անդրանիկ Բ.-ին և խոհանոցային դանակով հարվածելով վերջինիս ձեռքի ափին, բազկին և ոտքերին` պատճառել վնասվածքներ:
Անդրանիկ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորենը 1986 թ. ծնված Խորեն Ե.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Բ.-ն դանակով հարվածել է Խորեն Ե.-ին և ձախ ձեռքի ափի մասում պատճառել վնասվածք: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: