Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեգենդար ֆուտբոլիստը պետք չէ՞ հայ ֆուտբոլին (տեսանյութ)

Հասարակություն
489da40f35f651a9e4abfe92f6847742

Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը ոչ մի ցանկություն չունի խոսել ժամանակակից հայկական ֆուտբոլի մասին.«Ես բազարներ-մազարներ չեմ սիրում, որովհետեւ եթե դու գիտես, ասում ես, դա չի լուծվում, ոչ մի բան չի արվում, միտք ունի՞ ասել»։

Խորեն Հովհաննիսյանը չի հանդիպում Հայաստանի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների հետ, ոչ մի խաղացող չի հարցնում Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կարծիքը.«Իսկ ո՞ր մեկին են մոտեցել գործող ֆուտբոլիստները, ասենք, լավ, ինձի թողնենք մի կողմ, ու՞մ են մոտեցել,Անդրեասյանը կա, Զանազանյանը կա, բոլորն էլ կան»:

Խորեն Հովհաննիսյանի հետ հարաբերություններ չի պահպանում նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, փոխարենը ֆուտբոլիստը շփումներ ունի հին ընկերոջ, սպորտի նախարար Յուրի Վարդանյանի հետ, դրանք, սակայն գործնական շփումներ չեն, նախարարը ոչ մի առաջարկ չի արել լեգենդար ֆուտբոլիստին

Այնպես չէ, որ այսօր մարզական գործունեություն ծավալող Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը ասելիք չունի ժամանակակից հայ ֆուտբոլիստներին։ Նա ասելիք ունի նույնիսկ մարզիչներին՝ սովորեք եւ սովորեք շատ.

«Էսօր ո՞նց ա ասենք, ով ուզենա կարա մարզիչ աշխատի, ինչ-որ լիցենզիաներ են տալիս, ոնց ա: Կարող ա երկու ամիս էթաս, կամ մի ամիս որեւէ մեկը ուզենա թեորիա իմանա, վեկալում ա, կարդում ա, ու գնում ա մարզչական բան ա ստանում արդեն, իրավունք»։

Պարոն Հովհաննսիյանը 4 ամիս առաջ է վերադարձել Հայաստան, Ուզբեկստանում մարզում էր տեղի «Լոկոմոտիվը», որն այդ երկրի բարձրագույն խումբ մտնելու տարում հայ մարզչի օգնությամբ դարձավ բրոնզե մեդալակիր։ Հիմա Խորեն Հովհաննիսյանն աշխատանք չունի, թեպետ կան առաջարկներ

Այսօր հայտնի ֆուտբոլիստը փակագծեր չի բացում, թե ինչով կուզենար զբաղվել Հայաստանում, չի թաքցնում, որ զբաղվել կուզենար, սակայն թե հատկապես ինչով, այդ մասին հասարակությունը կիմանա ավելի ուշ։