Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա. Կառավարությունը փորձում է մեզ թալանել (տեսանյութ)

Հասարակություն
1aa1e9293c66587da2e62eefc63b3204

Մի խումբ ուսանողներ եւ ծնողներ այսօր Կառավարության շենքի դիմաց էին: Ակցիայի մասնակիցները ոչ մի կերպ կարողանում հասկանալ ուսման վարձավճարների նման չափի բարձրացումը։

«Ներազգային ազատագրական շարժման» ակտիվիստ Արթուր Հայրապետյանի  խոսքերով. Ուսանողների վարձը 200 000 դրամով բարձրացնելով ես ուրիշ բացատրություն չունեմ, քան մեր կառավարությունը հերթական անգամ փորձում է մեզ թալանել 

Ուսանողները պահանջում են կասեցնել ուսման վարձավճարի բարձրացման որոշումները։ Հակառակ դեպքում շատ խելացի երիտասարդներ կզրկվեն ուսանող դառնալու հնարավորությունից։

Կրթության և գիտության փոխնախարարը հավաստիացնում է, որ ուսման վարձի բարձրացումից չեն տուժի սոցիալապես անապահով ուսանողները։ 


Թե ինչ որոշումներ կկայացնեն Նախարարությունը և ռեկտորները դեռ հստակ չէ, իսկ մինչ այդ ուսանողները պատրաստվում են չվճարել ուսման վարձը և սեպտեմբերին դասադուլ անել։