Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարել են գերեզմանատուն և ծեծել

Հասարակություն
01587c8f8cb39d6a437606994383d809

Օգոստոսի 8-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 19-ամյա մի երիտասարդից հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 1986 թ. ծնված Սևակ Մ.-ն և 1986 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն «Օպել Աստրա-Ջի» մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել են Զեյթունի գերեզմանատուն, որտեղ ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին` պատճառելով ֆիզիկական ցավ, պահանջել գումար, ապա ստուգելով գրպանների պարունակությունը, գումար չգտնելով` հափշտակել են 40.000 դրամ արժողության իր բջջային հեռախոսը:

Օգոստոսի 8-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սևակ Մ.-ն և Անդրանիկ Ա.-ն Ավանի Դուրյան թաղամասից բերման են ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է հետաքննություն: