Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը կառևանգե՞ն Օսիպյանին (տեսանյութ)

Հասարակություն
2d45285d578f38d39c8ea8b70db054f8

«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր որոշել էին սեփականացնել Երևանի քաղաքապետարանի դիմացի կայանատեղին` այն առնելով կարմիր գծերի մեջ. «Եթե մասնավոր ընկերությունը իրավունք ունի սեփականացնել հանրային տարածքները, ավտոկանգառները, մենք էլ իրավունք ունենք սեփականացնել քաղաքապետարանի դիմացի տարածքը, ու կարծում ենք իրավական հիմքեր ունենք այնքանով, որքանով ունի այդ մասնավոր ՍՊԸ-ն»,- ասաց քաղաքացիական ակտիվիստ Սոնյա Մսրյանը:

Սեփականացման գործընթացը դեռ չէր ավարտվել, երբ գործի անցան ոստիկանները: Նրանք բերման ենթարկեցին ակտիվիստներից երկուսին` Վահե Գևորգյանին և Սևակ Մամյանին: Ակտիվիստները բերման ենթարկումը բորոշեցին որպես առևանգում և պնդեցին, որ ոստիկանները անօրինական քայլեր են իրականացրել:

Բերման ենթարկված ակտիվիստներն այս պահին ազատ են արձակվել:

 

Մանրամասները` տեսանյութում: