Կփոխե՞ն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը
Հենց նոր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մեջնորդեց փոխել իր խափանման միջոցը: Դատարանը նախագահությամբ Եվա Դարբինյանի հեռացել է խորհրդակցության սենյակ` որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի մեկ ժամից:
Նախորդ դատական նիստի ժամանակ Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը ևս նմանատիպ միջնորդություն է ներկայացրել դատարանին`նշելով, որ բոլոր ողջամիտ ժամկետները խախտվել են և որևէ հիմք չկա իր պաշտպանյալին պահելու անազատության մեջ: Սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը:
Ի դեպ, այսօր լրանում է 2 տարի, ինչ Տիգրան Առաքելյանը գտնվում է անազատության մեջ:Տիգրան Առաքելյանը և նրա 3 ընկերները` Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը, և Դավիթ Քիրամիջյանը դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման` ոստիկանների հետ բախվելու և նրանց դիմադրություն ցույց տալու համար: