Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանուշ Հակոբյանը հրաժեշտ տվեց դեսպանին

Պաշտոնական
9043a350a73e51e6fa08c847fb1970ba

Օգոստոսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիույին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկեցին հայ-ռումինական հարաբերությունների, Ռումինիայում հայ համայնքի աշխատանքների, ինչպես նաև Ռումինիայում ապրող հայերի՝ երկրի հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր: 

Հրանուշ Հակոբյանը դեսպանին մաղթեց հաջողություններ և վերելքներ նոր աշխատանքում, և հույս հայտնեց, որ Կրինա Ռոդիքա Պրունարիուն հաճախ կայցելի Հայաստան ու մշտապես կպահպանի իր բարեկամությունը հայերի ու Հայաստանի հետ: