Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը անկեղծացավ (տեսանյութ)

Հասարակություն

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր չիջավ բուհերի ուսվճարների բարձրացման դեմ բողոքների հետ հանդիպման, սակայն նրանց հրավիրեց իր ընդունարան: Ուսանողներն ու նախարարը ընդհանուր հայտարարի չեկան: Նախարարը լսելով ուսանողներին` նրանց առաջարկեց հանդիպել երկրորդ անգամ` արդեն ավելի հստակ առաջարկներ ստանալու ակնկալիքով: Բողոքի ակցայի մասնակիցներին ճանապարելուց հետո պարոն Աշոտյանը նաև չխուսափեց լրագրողների հարցերից և անկեղծացավ. «Մի բան կասեմ, հիմա կզարմանաք, առանց այս թանկացումների էլ բարձրագույն կրթության մատչելիության հարցը Հայաստանում լուծված չէր»,- նշեց նա:

Պարոն Աշոտյանը հիշեցրեց` 2013-14 թթ. ուսաման վարձերի բարձրացման որոշումը կայացրել են բուհերը և նախարարությունը չի կարող փոխել այն: Նա այլ լուծում է տեսնում:

Մինչ նախարարը զրուցում էր լրագրողների հետ, ուսվարձերի բարձրացման դեմ պայքարողներն իրենց ակցիան շարունակեցին դրսում: Նրանցից ապագա ֆինանսիստ Տիգրան Սարգսյանը բոլորին կոչ արեց սեպտեմբերից դասադուլ անել;

Այսօրվա ակցիային միացել էին նաև մի քանի ծնողները: Նրանք ոչ միայն դեմ են վարձերի բարձրացմանը:

Ուսանողների ակցիան ավարտվեց հայտարարությամբ:

Մանրամասները`տեսանյութում: